
Պերեսը մերժել է Բենզեմայի վերաբերյալ «Արսենալի»՝ 45 մլն եվրո արժողությամբ առաջարկը

«Արսենալը» «Ռեալից» հարձակվող Քարիմ Բենզեմային ձեռք բերելու ևս մեկ փորձ է ձեռնարկել: Լոնդոնցիները ռմբարկուի համար առաջարկել են 45 մլն եվրո, բայց Ֆլորենտինո Պերեսն արգելափակել է գործարքը:
Ըստ Mirror-ի տեղեկության՝ Վենգերն իր հայրենակցին ցանկանում է տեղափոխել «Էմերիյթս»՝ Ալեքսիս Սանչեսին փոխարինելու համար: Արսենը փորձում է օգտվել 2017-18թթ. մրցաշրջանում Բենզեմայի անհաջող մեկնարկից, սակայն Պերեսը վստահում է հարձակվողին և նախկինի նման համարում է նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Transfermarkt-ը Բենզեմային գնահատում է 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը