
Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա». ԶԼՄ-ներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կրկին հանդես գալ Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
Այս մասին գրում է The Times-ը: «Կարմիր սատանաները» դեմ չեն լինի հրաժարվել Մխիթարյանից: Այդ կերպ նրանք հետ կբերեն 2016 թվականին կիսապաշտպանի համար վճարված գումարի մի մասը: Մխիթարյանին ձեռք բերելու քայլեր կանի Դորտմունդի «Բորուսիա»-ն, եթե Մոուրինյոն որոշի հրաժարվել ֆուտբոլիստից:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազել»-ի և Պրեմիեր լիգայի «Նյուքասել»-ի դեմ խաղերին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: