Բաժիններ՝

Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 զինյալ

Եգիպտոսի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ոչնչացրել են 30 զինյալների: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Ահաբեկիչները չեզոքացվել են էր-Ռիսան գյուղում՝ Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Բացի այդ, եգիպտական օդուժը ոչնչացրել է մի քանի ավտոմեքենա, որոնք ներգրավված են եղել մզկիթի վրա իրականացված հարձակման գործում:

Եգիպտոսի իրավապահ մարմինները շարունակում են ահաբեկիչների փնտրտուքները:

Նոյեմբերի 24-ին զինյալները Սինայի թերակղզում մտել էին մզկիթ և ռումբ էին պայթեցրել, ինչից հետո սկսել էին կրակել այդտեղից փախչող մարդկանց: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 235 մարդ, ևս 130-ը վիրավորվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930