
Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա

Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա:
Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները:
Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հարձակվողները, սակայն դեռևս ձերբակալված չեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին: