Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ

Նախագահի ուղերձը Դատախազության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

«Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:
Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է, որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային աշխատանք:

Համոզված եմ, որ դուք հենց նման պատասխանատվության զգացումով եք կատարում ձեր գործառույթները:

Համակարգի առջեւ ծառացած խնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ մակարդակով լուծելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս