
Կարեն Կարապետյանի հրահանգով ստուգումներ են սկսվել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Արդեն տևական ժամանակ է, ինչ պետական մարմինները, մասնավորապես պետեկամուտների կոմիտեն, ստուգումների շարք է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն անցկացվում են ամառվանից սկսած, այն էլ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով: Մեր աղբյուրների պատմելով՝ Կարապետյանն այդպես է վարվել՝ ակնկալելով, որ Ծառուկյանն «իր դուռը կգնա» կամ գոնե կզանգահարի: Սակայն Ծառուկյանը, ընդհակառակը, որոշել է հակառակ մարտավարությունը որդեգրել՝ հանգիստ սպասելով ստուգումների ավարտին, որքան էլ որ դրանք երկարում են: Նկատենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, խոսելով Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների մասին, ասել է, թե ինքը որեւէ մեկին չի թիրախավորել. «Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ»,- անկեղծացել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթր այսօրվա համարում։