
Անգլիայում վաճառողուհին դանակով կռվել է կողոպտիչի դեմ

Անգլիայի Դեւոնի կոմսության Թիվերթոն քաղաքում դանակով զինված վաճառողուհին կողոպտչին ստիպել է փախչել: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Գլխին բալակլավա ունեցող տղամարդը խանութ է մտել փակվելուց քիչ առաջ: Դանակով սպառնալով 36-ամյա Լորեյն Մակքալիսքիին՝ նա պահանջելէ դրամարկղի փողը: Սակայն կինը բղավել է ու հարձակվել նրա վրա՝ ճոճելով սեփական դանակը:
«Ես միշտ սպասում էի նման բանի եւ մտածեցի. «Ահա եւ պատահեց»,- պատմում է վաճառողուհին:- Մտածում եմ. «Կհասցնե՞մ արդյոք հանել դանակս»: Թղթի համար նրա փոքր դանակը թաքցված էր դրամարկղի տակ: