Չինուհին տեսել է որդու հարսնացուին և վերջ է տվել իր կյանքին
Չինաստանի Հենանի նահանգի Նինլինի գավառում 47 ամյա կինը ինքնասպանություն է գործել, որովհետեւ նրան դուր չի եկել որդու հարսնացուն: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նրան չի գոհացրել աղջկա հասակը: Կինը նրան չափազանց ցածրահասակ էր համարում եւ սպառնում էր ինքնասպան լինել, եթե որդին չհրաժարվի նրանից: Տեղի քարոզչության նախարարությունը Weibo սոցիալական ցանցում հայտարարել է, որ կինը տրվել է պահի ազդեցությանը եւ իրականացրել իր սպառնալիքը, երբ մոտոռոլլերով ընթանում էր գետի կողքով:
Ըստ այլ տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառ են դարձել հարսնացուի չափազանց մեծ պահանջները: Նա պահանջում էր, որ հարսանիքից առաջ իրեն ավտոմեքենա նվիրեն: Փեսացուի հարազատները բավականաչափ միջոցներ չունեին նման թանկարժեք գնումների համար:ա