
ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդներին կհրավիրի Եվրոպա կրթության և վերապատրաստման համար

Եվրոպական միությունն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդներին կհրավիրի Եվրամիության երկրներ՝ կրթության և վերապատրաստման նպատակով: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփող ասուլիսում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Մեր ջանքերի առաջնայնություններից մեկը կլինի երիտասարդությունը: Մենք մտադիր ենք ընդլայնել «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդ քաղաքացիների հնարավորությունները ԵՄ երկրներում կրթության և վերապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ «Էրազմուս-պլյուս» ծրագրի միջոցով»,- ասաց Տուսկը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն էլ ընդգծեց, որ «Արևելյան գործընկերությունն» առաջին հերթին մարդկանց գործընկերություն է, նրանց մտոցենելու հնարավորություն: