Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Գառնիկ Ալեքսանյանին

Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1062-Ն որոշման 1-ին կետը՝ Գառնիկ Ալեքսանյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930