Բաժիններ՝

«Փոքր ակումբ՝ շատ փողով և առանց պատմության». Կանտոնան՝ ՊՍԺ-ի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնան կարծիք է հայտնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի մասին, ինչպես նաև փարիզյան ակումբն անվանել է «փոքր ակումբ»:

«Ո՞վ կդառնա հաջորդ 7 համարը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինձ դուր է գալիս Պաստորեն: Նա ելույթ է ունենում ՊՍԺ-ում, բայց հաճախ դաշտում չի հայտնվում: Փարիզեցիները երկու հիասքանչ ֆուտբոլիստ ունեն՝ Պաստորեն և Բեն Արֆան, և երկուսն էլ չեն խաղում: Պաստորեն յուրահատուկ ֆուտբոլիստ է, ով կարող է զարմացնել յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ՝ նա գերազանց ֆուտբոլիստ է: Խավիերը հանդես է գալիս մեծ երկրի՝ Արգենտինայի կազմում, բայց դաշտ դուրս չի գալիս ՊՍԺ-ի՝ փոքր ակումբի կազմում: Չնայած ՊՍԺ-ն շատ փող ունի, այդ դեպքում նշանակում է, որ փարիզյան ակումբը մեծ ակումբ է համարվում: Մեծ ակումբ՝ առանց պատմության»,- ասել է Կանտոնան, ում խոսքերն է մեջբերում FullTimeDevils-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս