
ՊՍԺ-ն Ֆելաինիին առաջարկել է 4 տարվա պայմանագիր

Ինչպես հաղորդում է Le10sport-ը, ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի նկատմամբ: Փարիզեցիներն արդեն մտել են բանակցությունների մեջ 30-ամյա ֆուտբոլիստի հետ և առաջարկել են նրան 4 տարվա պայմանագիր:
Ֆելաինիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը: Այսպիսով, արդեն ձմռանը նա իրավունք կստանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ և ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»՝ որպես ազատ գործակալ: Չնայած դրան, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում վաճառել Ֆելաինիին հունվարին՝ հույս ունենալով համոզել նրան ստորագրել նոր պայմանագիր: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարուանն անցկացրել է 8 խաղ և խփել է 3 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը