Բաժիններ՝

«Լավ կլիներ խաղալ մինչև 40 տարեկանը, ինչպես Գիգզը». Խուան Մատա

29-ամյա կիսապաշտպան Խուան Մատան չի բացառում, որ կավարտի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ֆուտբոլ կխաղա մինչև 40 տարեկանը՝ «մանկունյանցիների լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզի օրինակով: Մատայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է հաջորդ ամռանը:

«Իսկ ինչո՞ւ ոչ: Ես 29 տարեկան եմ և հույս ունեմ, որ կկարողանամ ֆուտբոլ խաղալ ևս մի քանի տարի: Լավ կլիներ խաղալ, քանի դեռ չի լրացել իմ 40-ը, ինչպես Ռայան Գիգզը: Բայց մինչ այդ դեռ շատ կա՝ 11 տարի: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել ֆուտբոլում և կյանքում: Բայց ես երջանիկ եմ այստեղ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ESPN FC-ն:
Մատան «Կարմիր սատանաների» ֆուտբոլիստ է 2014 թվականից: Թիմի կազմում նա անցկացրել է 159 խաղ, դարձել է 37 գոլի և 27 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930