ԱԺ-ն դեկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ

ՀՀ կառավարությունը առաջարկեց Ազգային ժողովի նախագահին 2017 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: Նախագիծը գործադիրի նիստում ներկայացրած ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ունենք մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է մինչ տարեվերջ ամփոփել օրենսդրական մակարդակով՝ դրանք միջազգային պայմանագրեր են, սահմանադրական կարգավորումներ, տնտեսական ոլորտի մի շարք խնդիրներ:

Օրակարգում ներառվել է 19 օրինագիծ՝ «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» և այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930