«Ատլետիկոն» պլանավորում է Օբլակի վաճառքի դեպքում վերադարձնել Կուրտուային
«Հնդկացիները» դիտարկում են իրենց նախկին դարպասապահ Տիբո Կուրտուայի ձեռքբերման հնարավորությունը, ով հիմա պաշտպանում է «Չելսիի» գույները:
Տվյալ պահին մադրիդցիների դարպասները պաշտպանում է եվրոպական լավագույն դարպասապահներից մեկը՝ Յան Օբլակը, դրա համար «Ատլետիկոն» այդ դիրքում պրոբլեմներ չունի: Այնուամենայնիվ, Օբլակի խաղով հետաքրքրվում են «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն, որոնք կարող են գնել «Ատլետիկոյից» 25-ամյա դարպասապահին:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Ատլետիկոն» արդեն ունի պլան՝ սլովենացի դարպասապահի հեռանալու դեպքում: Ըստ պարբերականի տեղեկության՝ նրա տեղը մադրիդցիները կարող են «Չելսիից» ձեռք բերել իրենց նախկին դարպասապահին՝ Տիբո Կուրտուային:
Տիբոն ինքը արդեն բազմիցս հայտարարել է, որ կարոտում է Մադրիդը և դեմ չէր լինի նորից հագնել «Ատլետիկոյի» մարզաշապիկը: Ավելի վաղ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Կուրտուային և Օբլակին անվանել էր աշխարհի երկու լավագույն դարպասապահներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը