Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմից» կգնի Դենի Ռոուզին, բայց կտա նրանց Լյուկ Շոուին

Անգլիայի թոփ-ակումբները պատրաստվում են լուրջ փոխանակման: «Տոտենհեմը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի ձեռքբերման հնարավորությունը: Ֆուտբոլիստը դժգոհ է խաղաժամանակի քանակից և մտադիր է վերամիավորվել Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ում հետ ծանոթ է «Սաութհեմփթոնում» աշխատելու ժամանակներից:

Հակառակ ուղղությամբ կուղևորվի Դենի Ռոուզը, ով հետաքրքրում է մանկունյանցիներին և կարծիք է հայտնել, որ իրեն բավարար չեն գնահատում «Տոտենհեմում»: Ինչպես հաղորդում է Independent-ը, գործարքները կարող են իրականացվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Transfermarkt-ը Ռոուզին գնահատում է 28 մլն եվրո, իսկ Շոուին՝ 18 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս