Բաժիններ՝

Նյու Յորքի հյուրանոցն անվանումից կհանի ժողովրդականություն չվայելող Թրամփի ազգանունը

Նյու Յորքում Մանհեթենի «Թրամփ Սոհո» հյուրանոցը կապերը կխզի Trump Organization-ի հետ եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգանունը կհանի անվանումից, քանի որ նա ժողովրդականություն չի վայելում քաղաքում:

Նոյեմբերի լույս 23-ի գիշերն այդ մասին հայտնել է The Independent թերթը: Հաղորդագրության համաձայն՝ հյուրանոցը բիզնեսում դժվարություններ էր կրում այն պահից ի վեր, ինչ Թրամփը գլխավորեց ԱՄՆ-ի վարչակազմը:

Այս առնչությամբ Trump Organization-ը համաձայնության է եկել հյուրանոցի եւ այն շենքի սեփականատերերի հետ, որտեղ այն գտնվում է, որին համապատասխան ընկերությունն այլեւս չի մասնակցի ձեռնարկության կառավարմանը, իսկ նախագահի անունը կհանվի հյուրանոցի անվանումից, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս