
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց Շվեյցարիայում. Մխիթարյանը բացակայում էր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց արտագնա խաղում:
Խմբային փուլի հերթական տուրում «կարմիր սատանաները» հյուրընկալվե էին շվեյցարական «Բազել»-ին: Շվեյցարական ակումբին հաջողվեց խաղավարտին հաջողության նժարը թեքել իր կողմը: «Բազել»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Լանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգամ հայտավորված չէր այս խաղում: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 12 միավորով գլխավորում է A ենթախումբը: