
Մերկ մոդելը խանութ է գնացել նկարված հագուստով

Միացյալ Նահանգների Մերիլենդի նահանգում մերկ մոդելն առեւտրի կենտրոն է գնացել նկարված հագուստով՝ պարզելու՝ այցելուները կնկատեն արդյոք «խարդավանքը»: Բոդիարտ-նկարչուհի Ջեն Սեյդելը զբոսանքը նկարահանել է տեսանյութում եւ տեսագրությունը հրապարակել Instagram-ում։
Սեյդելը մոդել Մարիա Լուչիոտիի մարմնի վրա պատկերել է պատռված կիպ գրկող ջինս եւ սեւ տոպ: Երկարաճիտ կոշիկները եւ գլխարկը իսկական էին: Բացի այդ, Մարիան շարֆ էր գցել, որը ծածկում էր նրա կուրծքը:
Մարդկանց մեծ մասը, որոնց նրանք հանդիպել են առեւտրի կենտրոնում, ոչինչ չեն նկատել, բայց եղել են նաեւ այնպիսիք, ովքեր կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ: Իմանալով, որ կինը շոր չի հագել, վաճառողուհիները զվարթացել են եւ սկսել են լուսանկարվել նրա հետ: