Victoria՚s Secret-ի մոդելը ցուցադրության ժամանակ ընկել է հարթակի վրա
Թոփ-մոդել Մին Սին Victoria՚s Secret-ի՝ նոյեմբերի 20-ին Շանհայում անցկացված ամենամյա ցուցադրության ժամանակ ընկել է հարթակի վրա։ Իր դուրս գալու ժամանակ աղջիկը սայթաքել է եւ ընկել ծնկների վրա: Ընկնելուց հետո մոդելը ժպտացել է, ուղղել հագուստը եւ Victoria՚s Secret-ի մեկ այլ հրեշտակի՝ Ժիզել Օլիվեյրի օգնությամբ ավարտել ելույթը:
«Ես շատ եմ ցավում, որ բոլորին հիասթափեցրի: Շնորհակալ եմ բոլորին սրտացավության համար: Յոթ տարի շարունակ մոդել լինելով՝ ես շատ անգամ եմ ընկել… ,- գրել է Սին Weibo չինական սոցցանցի իր էջում: Բայց ես գիտեմ՝ որքան էլ որ դժվար լինի, ես պետք է ոտքի կանգնեմ ու ավարտեմ ելույթս: Ես կշարունակեմ առաջ գնալ»:
Չինացի թոփ-մոդել Մին Սին ծնվել է Շանհայում: Նա 27 տարեկան է եւ Victoria՚s Secret-ի ամփոփիչ ցուցադրություններին մասնակցում է 2013 թվականից: Աղջիկը համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Michael Kors-ը, Diane Von FՖrstenberg-ը, Oscar de la Renta-ն, Versace-g, Chanel-ը:
Victoria՚s Secret ընկերությունը ներքնազգեստի ամենամյա ցուցադրություններն անցկացնում է 1995 թվականից: Այդ ժամանակաշրջանում Victoria՚s Secret-ի հրեշտակներ են եղել բազմաթիվ մոդելներ, օրինակ՝ Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բյունդհենը, Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քառլի Քլոսը եւ շատ ուրիշներ:
Victoria՚s Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=uhC_Yp7umLE