Բաժիններ՝

Հրապարակվել են 21-րդ դարի ալբոմների լավագույն շապիկները

NME հրատարակությունը կազմել է 21-րդ դարի երաժշտական ալբոմների լավագույն շապիկների ցուցակը: Վարկանիշը հրապարակվել է նոյեմբերի 20-ին։

Առաջատար է ճանաչվել բրիտանական Foals խմբի Holy Fire սկավառակի ծրարը: Որպես շապիկի դիզայներ հանդես է եկել Լեյֆ Պոդհայսկին, որն այն ստեղծել է Թոմաս Նեբիի յուրօրինակ լուսանկարի հիման վրա:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է հիփ-հոփ կատարող Քենդրիք Լամարի To Pimp a Butterfly սկավառակը: Շապիկի հեղինակը Վլադ Սեպետովն է: Երրորդ տեղում The Streets բրիտանացի ռեփերի Original Pirate Material անվանումը կրող ռելիզն է, որը ձեւավորման համար օգտագործել է ֆոտոնկարիչ Բլիս Լյուքսեմբուրգի լուսանկարները:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Tame Impala կոլեկտիվի Currents, The Strokes-ի ռոքերների Is This It ալբոմները, Run the Jewels խմբավորման երկրորդ ստուդիական ձայնագրությունը, Քանյե Ուեսթի My Beautiful Dark Twisted Fantasy, Դեւիդ Բոուիի The Next Day, Ֆրենք Օուշենի Blonde եւ Radiohead խմբի Hail to the Thief ալբոմները: Ընդամենը վարկանիշում կա 22 դիրք: Ցուցակը եզրափակում է Stormzy գրայմ-երաժշտի Gang Signs & Prayer սկավառակի շապիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս