Բաժիններ՝

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. ձորն ընկած ավտոմեքենայից դուրս է բերվել երիտասարդի դին

Նոյեմբերի 22-ին, ժամը 13:02-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 35 DA 176 (վարորդ՝ 1993 թ. ծնված Թ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ:

Փրկարարները և ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և մոտեցրել ավտոքարշակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս