
«ՃՈ տեսուչի համար էական չէ՝ ինչ բարձրաստիճան պաշտոնյայի որդու կամ աշխատողի մեքենա է». ՃՈ ծառայության պետ

Այսօր լրագրողներից մեկը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են նրանք համարձակություն ունենալու՝ տուգանելու նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց զավակների մեքենաները:
Ի պատասխան՝ Ե. Կարապետյանն ասաց. «Եթե դուք գաք, մեզ հետ ընդամենը մեկ օր ծառայություն իրականացնեք, կտեսնեք, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչի համար էական չէ՝ ինչ բարձրաստիճան պաշտոնյայի որդու կամ աշխատողի մեքենա է: Եղել են շատ լրատվամիջոցներ, որոնք եկել և լուսաբանել են, թե ինչ կարգի ավտոմեքենաներ են տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք, այդ թվում՝ նաև էվակուատորի միջոցով, մեզ համար որևէ տարբերություն չկա: Կան խնդիրներ, որոնք Ճանապարհային ոստիկանության և՛ տեսուչի աչքից են հեռու, և՛ տեսախցիկի: Եթե կան թերություններ, դրանք անպայման կվերացվեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: