
iPhone X-ի անհայտ գործառույթը. Face ID-ով կարելի է ղեկավարել զարթուցիչը

Apple ընկերության ներկայացրած հոբելյանական 10-րդ iPhone-ն առաջին հերթին աչքի է ընկնում Face ID գործառույթով: Ընկերությունը հրաժարվեց մատնահետքի սկաներից և անցավ օգտատիրոջը դեմքով ճանաչելու համակարգին:
Դեմքի սկաները կարող է ոչ միայն միացնել հեռախոսը, այլ, օրինակ՝ գնում կատարել App Store-ից՝ Apple Pay-ի միջոցով: Reddit ֆորումում քննարկումների ժամանակ բացահայտվել է Face ID-ի ևս մեկ գործառույթ, որի մասին ոչ ոք չէր խոսում:
Օգտատերերից մեկը նկատել է, որ զարթուցիչի ձայնը ցածրանում է, երբ նայում ես դրան: Սա օգտատերերին ազատում է զարթուցիչի երկար և շատ բարձր ձայնից: Օգտատերերից մյուսն էլ նկատել է, որ դեմքի միջոցով կարելի է կարգավորել ձայնը, երբ զանգ ես ստանում:
Սիրարփի Աղաբաբյան