ԱՊՈԵԼ-«Ռեալ Մադրիդ». մադրիդցիները կտանե՞ն հեշտ հաղթանակ
Մադրիդի «Ռեալն» առաջին խաղում հեշտությամբ կարողացավ հաղթել ԱՊՈԵԼ-ին: Կհաջողվի՞ մադրիդցիներին կրկնել հեշտ հաղթանակն իր համար այս դժվար ժամանակահատվածում:
ԱՊՈԵԼ
ԱՊՈԵԼ-ը գերազանցեց շատերի սպասելիքները, քանի որ շատ բարդ խմբում կարողացավ Եվրոպա լիգայի ուղեգրի հույսեր պահպանել: Այս հանդիպումը շատ կարևոր է թիմի համար:
Չնայած առաջին խաղում թիմը հեշտ հանձնվեց՝ սպասվում է, որ այսօր երեկոյան թիմի ֆուտբոլիստները կարողանան ատամ ցույց տալ մադրիդցիներին:
«Ռեալ Մադրիդ»
Մադրիդյան ակումբը խմբում դեռևս երկրորդն է: Առաջատար «Տոտենհեմից» մադրիդցիները հետ են 3 միավորով: Վերջիններս երկու խաղում չպարտվեցին «Ռեալին»: Հիմա մադրիդյան ակումբը պետք է հաղթի նաև ԱՊՈԵԼ-ին և Դորտմունդի «Բորուսիային»:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- ԱՊՈԵԼ-ն այս խմբում դեռևս հաղթանակ չի տոնել: Թիմն իր ակտիվում ունի 2 պարտություն և ոչ-ոքի:
- Խմբային փուլում «Ռեալի» մասնակցությամբ ոչ մի խաղում չի խփվել 4 գնդակից ավելի:
Կանխատեսում
Մադրիդցիների գործերն այնքան էլ լավ չեն, և թիմն ունի երկրպագուների վստահությունը վերականգնելու խնդիր: Հրաշալի հնարավորություն է եվրոպական գլխավոր մրցաշարում խոշոր հաշվով վստահ հաղթանակը:
Մյուս կողմից՝ ԱՊՈԵԼ-ին ևս շատ անհրաժեշտ է հաղթանակը, քանի որ, եթե ոչ՝ Չեմպիոնների լիգայում, ապա՝ Եվրոպա լիգայում այս թիմը կարող է հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան