Բաժիններ՝

«Պոգբան հեռու է Ջերարդի մակարդակից». Ռաֆա Բենիտես

«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նման չէ «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդին, ում հետ Բենիտեսը նախկինում աշխատել է մերսիսայդյան թիմում:

«Ոչ, նրանք տարբեր են: Սթիվինը լավագույնն էր երկար տարիների ընթացքում: Նա հետևողական էր և առանցքային դեր էր խաղում յուրաքանչյուր խաղում, նույնիսկ՝ առանց գնդակի: Ջերարդը հիասքանչ խաղացող էր: Պոգբան հիանալի ֆուտբոլիստ էր, բայց նա Ջերարդի հետ նույն մակարդակի վրա չէ: Նրա հետ նույն շարքում կանգնելու համար պետք է 10-15 տարի ստաբիլ խաղալ: Բայց նա իմ ֆուտբոլիստը չէ, պետք չէ շատ խոսել: Նա հիանալի խաղացող է, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մեծ մասը»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս