
«Ես կսպանեմ նրանց». Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը հետագա հանդիպումներում չի կորցնի կենտրոնացումը և ինքնավստահության պատճառով չի ցուցադրի վատ ցուցանիշներ:
«Նման բան տեղի չի ունենա, քանի որ ես նրանց մարզիչն եմ: Իսկ եթե նրանք չափազանց ինքնավստահ լինեն, ես կսպանեմ նրանց: Իմ թիմերում նման բան չի լինում: «Մանչեսթեր Սիթին» կարող է վատ հանդիպում անցկացնել, և մեզ կարող են հաղթել, բայց ես ֆուտբոլիստների մոտ պետք է խաղալու ցանկություն տեսնեմ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը:
ԱՊԼ-ի 12 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը