«Բանակցային փորձը ցույց է տալիս, որ ԼՂ հակամարտության բանակցությունները շուտ չեն ավարտվելու». Սերգեյ Լավրով

«ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեծ լավատեսություն չէի հայտնի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշեց, որ իր երևանյան այցի ընթացքում իր հայ գործընկերներին տեղեկացրել է այն խոսակցությունների մասին, որոնք հակամարտության վերաբերյալ ծավալվել են նախօրեին Բաքվում:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր, մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ շարունակելու է աջակցել այդ հակամարտությունը լուծման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը բարդ խնդիր է և բանակցությունների փորձը ցույց է տալիս, որ բանակցությունները շուտ չեն ավարտվելու:

Տեսանյութեր

Լրահոս