Բաժիններ՝

Աթենքի մետրոն չի աշխատում գործադուլի պատճառով

Աթենքի մետրոյի աշխատակիցները նոյեմբերի 21-ին գործադուլ են անցկացնում, դրա պատճառով սպասվում են խցանումներ ճանապարհներին եւ վերգետնյա հասարակական տրանսպորտով ուղեւորների փոխադրման հետ կապված խնդիրներ։

Մետրոյի աշխատողների արհմիությունը՝ SELMA-ն, 24-ժամյա գործադուլ է հայտարարել ի նշան մետրոն մասնավորեցման «գերֆոնդին» հանձնելու դեմ բողոքի, աշխատավորները հանդիպում են պահանջում Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսի հետ:

Արհմիությունը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը հանրային տրանսպորտից պահանջում է եկամուտների ավելացման ուղիներ գտնել, իսկ դա նշանակում է, որ «դաժան տնտեսական ճգնաժամի եւ բնակչության զգալի մասի աղքատության պայմաններում» գործազուրկները չեն կարողանա օգտվել անվճար հասարակական տրանսպորտից, կչեղարկվեն կարիքավորների համար տոմսերի նվազեցված տարիֆները:

Արհմիության հայտարարության մեջ նաեւ ասված է, որ «գերֆոնդի» ղեկավարը խոստանում է վնասաբեր պետական ձեռնարկությունները վաճառել «ամբողջովին կամ մաս-մաս»: Աշխատավորները հայտարարել են, որ թույլ չեն տա մետրոն վերածել շահույթների աղբյուրի եւ գործադուլ են հայտարարել մետրոյի եւ հասարակական այլ տրանսպորտի մասնավորեցման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս