
Ջորջ Քլունին սերիալ կնկարահանի «Հնարք-22» վեպի մոտիվներով. Variety

Ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջորջ Քլունին կդառնա ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Հնարք-22» վեպի (1961 թ.) մոտիվներով սերիալի ռեժիսորն ու դերասանը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Հրատարակության տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդաչուների կյանքի մասին պատմության նկարահանումները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայություն են անցնում Իտալիայում, մեկնարկելու են 2018 թվականի սկզբին: Առայժմ պլանավորվում է նկարահանել վեց էպիզոդ:
Քլունին ինքը մամնավորվելու է գնդապետ Քաթքարթին: Սերիալի սցենարը գրել են ավստրալացի սցենարիստներ Լյուք Դեյվիսը եւ Դեւիդ Միշոն: Վեպը պատմում է Իտալիայի Պյանոզա կղզում բազավորված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների գնդի օդաչուների ճակատագրի մասին:
Գլխավոր հերոսը՝ կապիտան Յոսարիանը, իր անձնակազմի զոհվելուց հետո ցանկանում է լքել մարտական գործողությունների թատերաբեմը եւ դրա համար փորձում է խելագար ձեւանալ: Սակայն կառավարության որոշման համաձայն, որը կոչվում է «Հնարք-22», մարդը, որը խոսում է իր խելացնորության մասին, չի կարող ճանաչվել այդպիսին, քանի որ նման հայտարարություն կարող է անել միայն առողջ դատողություն ունեցող մարդը: Այսպիսով, Յոսարիանը հայտնվում է փակուղային վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: