
Բարբիի արտադրողն առաջին անգամ հիջաբով տիկնիկ է թողարկել

Mattel ընկերությունն առաջին անգամ հիջաբով տիկնիկ է թողարկել. այն ներկայացվել է ամերիկուհի սուսերամարտիկ Իբթիհաջ Մուհամադի տեսքով, որը, ելույթ ունենալով մուսուլմանական գլխաշորով, դարձել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր։
Ինչպես հայտնել է խաղալիքներ արտադրողը, տիկնիկը թողարկվել է Sheroes (female heroes, հերոս կանայք) շարքում, որը նվիրված է այն կանանց, որոնք ոգեշնչում են աղջիկներին եւ ընդլայնում հնարավորությունների սահմաններն ամբողջ աշխարհում: Մուհամադն անձամբ է մասնակցել տիկնիկի արտաքին տեսքի մշակմանը:
Արարողությանը, որտեղ տիկնիկն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը, Մուհամադն հիշել է իր մանկությունը եւ այն, թե ինքը որքան էր ցանկանում, որ իր Բարբին նման լինի իրեն եւ նույնպես հիջաբ հագած լինի:
Մարզուհին պատմել է, որ ինքը քույրերի հետ միասին իրենց տիկնիկների համար մուսուլմանական գլխաշորեր էին կարում:
Իբթիհաջ Մուհամադի տեսքով տիկնիկը վաճառքում կհայտնվի 2018 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: