«Մարզել «Միլա՞նը». Իսկ ինչո՞ւ ոչ». Կակա
«Ռոսոսներների» նախկին հարձակվողը չի բացառում Զինեդին Զիդանի ճանապարհի կրկնությունը:
MLS-ում 2017թ. մրցաշրջանի ավարտից հետո Կական հեռացավ «Օրլանդոյից»՝ որպես ազատ գործակալ:
«Ես չունեմ պայմանագիր, բայց ես դեռ խաղացող եմ: Մոտակա շաբաթները կորոշեմ՝ ինչով զբաղվել ապագայում: Ես կմնամ ֆուտբոլում՝ որպես մարզիչ կամ մարզական տնօրեն: Բայց դա՝ ապագայում: Մարզչական աշխատանքով զբաղվելու համար պետք է ձգտում զգալ: Ես կարող եմ կյանքի կոչել այն, ինչ սովորել եմ Ժոզե Մոուրինիոյից կամ Կարլո Անչելոտիից:
Դառնալ մարզիչ՝ ինչպես Զիդա՞նը: Զիզուն ունիկալ է՝ և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ: Քոուչինգը նրա համար է: Կարո՞ղ եմ արդյոք մարզել «Միլանը»: Իսկ ինչո՞ւ ոչ: «Միլանն» իմ սրտում է, ինչպես նաև բոլոր մյուս ակումբները, որտեղ ես խաղացել եմ: Իմ դռները բաց են բոլորի համար»,- Կակայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Կական 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2005 և 2009թթ.՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող:
«Միլանի» հետ Կական հաղթել է Իտալիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, Իտալիայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը