Բաժիններ՝

««Ռեալը» մյուս իսպանական թիմերից գնում է բոլոր տաղանդավոր երեխաներին». Դիեգո Սիմեոնե

«Ռեալ Մադրիդն» այսօր կուղևորվի «Վանդա Մետրոպոլիտանո», և «սերուցքայինների» կազմում կլինեն մի շարք երիտասարդ իսպանացի տաղանդներ:

«Մենք կպայքարենք աշխարհի լավագույն թիմի դեմ: Նրանք երկու անգամ անընդմեջ հաղթեցին Չեմպիոնների լիգան և նախորդ մրցաշրջանում դարձան Իսպանիայի չեմպիոն:

Այն ժամանակվանից, ինչ ես միացել եմ «Ատլետիկոյին», բոլոր դերբիներն անցել են նույն ոճով, այնպես որ, այս անգամ էլ ես ոչ մի անակնկալ չեմ սպասում:

Հիմա նրանք ավելի լավն են դարձել, նրանք հավաքել են բոլոր տաղանդավոր երեխաներին մյուս իսպանական թիմերից: Նրանք ամեն հնարավոր բան անում են, որպեսզի այդ տղաներն ուրիշ ոչ մեկին չհասնեն»,- հայտարարել է Սիմեոնեն:

Նախորդ ամառ «Ռեալն» «Ատլետիկոյից» ձեռք բերեց ձախ պաշտպան Թեո Էրնանդեսին, ինչպես նաև՝ «Բետիսի» կենտրոնական կիսապաշտպան Դանի Սեբալիոսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս