Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսին

Պորտուգալացին հավաքում է նախկին ընկերներին Մանչեսթերում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դիտարկում է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսին հրավիրելու հնարավորությունը: Բրազիլացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին:

Ըստ Express Sport-ի տեղեկության՝ Լուիսի և Անտոնիո Կոնտեի միջև կոնֆլիկտ է ծագել «Տոտենհեմի» հետ խաղից հետո. պաշտպանը կասկածի տակ է առել իտալացու տակտիկան: Այդ դրվագից հետո Կոնտեն ոչ մի անգամ Լուիսին դաշտ չի հանել:

«Նա պետք է շատ աշխատի, հակառակ դեպքում կանցկացնի ժամանակը պահեստայինների նստարանին»,- հայտարարել է Կոնտեն:

Transfermarkt-ը բրազիլացուն գնահատում է 30 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս