Բաժիններ՝

Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 68-ամյա Ալլա Պուգաչովան և հաղորդավար, 41-ամյա Մաքսիմ Գալկինը եկեղեցում պսակադրվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ մոտ լուսավոր իրադարձություն է: Մենք պսակադրվել ենք»,- Instagram-ի իր էջում գրել է Գալկինը:

Հրապարակած տեսանյութում երևում է, որ պսակադրության վկաները նրանց երեխաներն են՝ Գարին և Ելիզավետան:

Գալկինն ու Պուգաչովան սկսել էին հանդիպել 2001 թվականից, իսկ տասը տարի անց ամուսնացել էին: 2013 թվականին նրանք սուրոգատ մորից երկվորյակ են ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930