Բաժիններ՝

Հարի Փոթերի մասին առաջին գիրքն աճուրդում վաճառվել է 140 հազար դոլարով

Լոնդոնում 106 հազար ֆունտով (140 հազար դոլարով) վաճառել են Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը: Այս մասին հայտնել է Bonhams աճուրդային տան կայքը:

Գնորդի անունը չի նշվում: Հայտնի է, որ գիրքն ունի անձնական ընծայագիր հեղինակից, որն արվել է վաճառքների պաշտոնական մեկնարկից հետո: Լոտի սկզբնական գինը կազմում էր 30 հազար ֆունտ: 1997-ից մինչեւ 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում յոթ գիրք է հրատարակվել Հարի Փոթերի մասին:

Դրանք թարգմանվել են 59 լեզուներով, դրանց ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 450 միլիոն օրինակ: Հոկտեմբերին գրող Ջոան Ռոուլինգը Forbes հանդեսի վարկածով դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հռչակավոր մարդը: Անցած տարի նա վաստակել է շուրջ 95 միլիոն դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս