![](/banners/BeFunky-design.jpg)
Ռեկորդային գնով վաճառվել է երբևէ աճուրդի հանված ամենամեծ ադամանդը
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/912476.jpg)
Ժնեւի Christie՚s աճուրդում 34 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհում աճուրդի հանված ադամանդներից խոշորագույնը: Այս մասին հայտնել է Agence France Presse-ը:
«Գրիզոնիոյի արվեստ» կոչվող շողակնի քաշը 163,4 կարատ է: Այն ստացվել է 404-կարատանոց ալմաստից, որն անցյալ տարի հայտնաբերվել է Անգոլայում: Ալմաստը դարձել է խոշորագույն բնակտորը, որը երբեւէ արդյունահանվել է այդ երկրում եւ 27-րդն՝ աշխարհում:
Քարի վրա երեք շաբաթ աշխատել է 14 ակնագործներից բաղկացած խումբը, որոնք դրանից դոմինոյի քարի չափի ադամանդ են կերտել: Դրան կցվում է մանյակ՝ ավելի փոքր չափերով զմրուխտներից եւ ադամանդներից:
Agence France Presse-ի տվյալներով՝ լոտի գինը դարձել է ադամանդների համար համաշխարհային ռեկորդ՝ 34 միլիոն դոլար, որում ներառված է միջնորդագինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: