Բաժիններ՝

Բրյուսելը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ կապերի կարգավորմամբ

Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ է տեսնում եւ հանդես է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկես Էդերերը՝ ելույթ ունենալով «Եվրոպան Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս» բանավեճի ընթացքում, որը նվիրված էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի 30-ամյակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպական մոտեցումն այն է, որ մենք կցանկանայինք համագործակցել մաքսային միությունների հետ, հանդես ենք գալիս բաց շուկաների օգտին եւ ցանկանում ենք ավելի սերտորեն համագործակցել ԵԱՏՄ-ի հետ»,-ասել է դեսպանը:

«Կարծիք կա, որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԵԱՏՄ-ն ազատ առեւտուր ունեն, բայց դեպի այդ նպատակ տանող ճանապարհը դեռ շատ երկար է»,-հավելել է Էդերերը:

Դիվանագետի կարծիքով՝ «ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությունը ներուժ ունի, եւ հնարավորություն կա փոխգործակցելու ավելի բարձր մակարդակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս