Բաժիններ՝

Սերբիան կարող է ԵՄ-ին անդամակցել 2025 թվականին. եվրակոմիսար

Սերբիան կարող է Եվրամիությանը միանալ 2025 թվականին, եթե 2023-ին ավարտի միավորմանն անդամակցելու շուրջ բանակցությունները: Այս կարծիքը հայտնել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը։

«Հանձնաժողովն ամեն օր աշխատում է այս գործընթացի վրա, (2025 թվականին անդամակցելու) ժամկետը հավակնոտ է, բայց ես պետք է ասեմ, որ եթե բոլորը ջանքեր ներդնեն ու մասնակցեն (գործընթացին), դա իրագործելի է»,-ասել է Հանը՝ ամփոփելով ԵՄ-Սերբիա ասոցացման եւ կայունացման խորհրդի նիստի արդյունքները:

Նա ճշտել է, որ «2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու համար հարկավոր է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, բանակցությունները ավարտել 2023 թվականին, որովհետեւ հետո բանակցությունների գործընթացն է սկսվելու անդամ երկրներում, Սերբիայում, Եվրախորհրդարանում, եւ բանակցությունների ավարտից մինչեւ անդամակցություն ժամանակ է հարկավոր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս