Բաժիններ՝

Թուրքիան՝ Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի անդամ

Ինչպես հայտնի է,  Հայաստանը  Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ. ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում են  նման 9 կենտրոններ։ Փոխգործակցությունն աջակցում է անդամ երկրների գիտության զարգացմանը։

Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն են  Իրանը, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։ Վերջիններիս միանալը զգալիորեն  ընդարձակում է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով էլ նախապես «Հարավարեւմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվեց «Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»։

Ս.թ. նոյեմբերի 17-ին Թուրքիան պաշտոնապես կանդամակցի  տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին։

Պայմանագիրը կնքելու նպատակով կհյուրընկալվի աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի  աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը։

Արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 17-ին, ժամը 11:30-ին ՀՀ ԳԱԱ Նախագահությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս