«Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ապագա չունի». Պուչդեմոն
Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ոչ մի ապագա չունի ստեղծված իրավիճակում: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնն «Ալեքս Սալմոնդիի շոու» ծրագրին տված հարցազրույցում, որը նոյեմբերի 16-ին ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի RT հեռուստաալիքի եթերում։
«Այս հանգամանքներում Կատալոնիան ապագա չունի Իսպանիայի կազմում»,- նշել է նա՝ գտնվելով, ինչպես ասվել է, Բելգիայի տարածքում՝ գաղտնի վայրում: Պուչդեմոնի խոսքով՝ «Իսպանիայի պետության մտածելակերպը, որը հատկապես գալիս է (Իսպանիայի կառավարության նախագահ պարոն Մարիանո) Ռախոյից, այնպիսին է, որ իսպանական միասնությունն ընկալվում է որպես կրոն»: «Դա ոչ թե քաղաքական հարց է, այլ հոգեւոր կամ հավատին վերաբերող հարց:
Ուստիեւ գոյություն ունի այն բանի իսկական հնարավորությունը ընդունելու ինտելեկտուալ անընդունակությունը, թե Իսպանիան կարող է ապագայում ուրիշը դառնալ՝ առանց Կատալոնիայի կամ առանց Բասկերի Երկրի, եթե դրա համար լինի ժողովրդի կամքը»,- նշել է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Պուչդեմոնը պաշտոնական Մադրիդին, է արել հանդիպել իր «կառավարության» հետ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամին վերջ դնելու եւ Կատալոնիայի համար առաջընթաց շարժման հնարավորություն գտնելու համար:
Տարածաշրջանի՝ պաշտոնից հեռացված ղեկավարն ինքնավարության բնակիչներին կոչ է արել խաղաղ դիմադրություն ցույց տալ Իսպանիայի իշխանություններին: «Իմ ուղերձն է՝ լինել վստահ, ձեր գործի էնտուզիաստներ եւ անսասան: Մենք կհասնենք հաջողության: Ի վերջո ժողովրդավարությունը կհաղթի»,- հայտարարել է Պուչդեմոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: