
Քաբուլում առնվազն 18 մարդ է զոհվել ռումբի պայթելու հետևանքով

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նոյեմբերի 16-ին առնվազն 18 մարդ է զոհվել ռումբի պայթելու հետեւանքով:
Այդ մասին հայտնել է ToloNews հեռուստաալիքը: Ահաբեկչության զոհերից ութը ոստիկաններ են, տասը՝ քաղաքացիական անձինք: Նախնական տվյալներով՝ պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը:
ToloNews-ի տվյալներով՝ պայթյունը որոտացել է այն ռեստորանի մոտ, որտեղ հավաքվել էին «Իսլամական հասարակություն» շարժման անդամները: Նրանց թվում իբր եղել է նաեւ Աֆղանստանի նախագահի նախկին խորհրդական Զիա Մասուդը: Պայթյունից ոչնչացել է երեք ավտոմեքենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: