
«Բարսելոնա»-ն ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսսիին

Կատալոնական «Բարսելոնա»-ն անժամկետ պայմանագիր կառաջարկի Լեո Մեսսիին:
Այս մասին գրում է իսպանական մամուլը: Նախնական տեղեկությունների համաձայն, կողմերն ունեն արդեն ստորագրած մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկություն ունի Մեսսիի հետ նաև ցմահ պայմանագիր ստորագրել:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին «Բարսելոնա»-ում է 2000 թվականից: «Բարսելոնա»-ի առաջին թիմի կազմում հանդես է գալիս 2004 թվականից: