
Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են անցկացվում կառավարության բարեփոխումների դեմ

Նոյեմբերի 16-ին ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են ընթանում կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ:
Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի եւ տարածաշրջանային գնացքների երթեւեկությունն իրացանացվում է ընդհատումներով: Նշվում է, որ նոյեմբերի 16-ին շուրջ 170 ցույց է նախատեսված ամբողջ Ֆրանսիայում, այդ թվում՝ Փարիզում: Բողոքի ակցիաները կազմակերպվել են Աշխատանքի համընդհանուր համադաշնություն ֆրանսիական ազգային արհմիության կողմից:
Դրանց մասնակիցները հանդես են գալիս երկրի կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ, որոնք նրանք համարում են «ազատական»: Մասնավորապես, նրանք դժգոհ են այն բարեփոխումներից, որոնք վերաբերում են պետական հատվածի աշխատողների դրությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: