
«Կօգնենք Բուֆֆոնին հաղթել Չեմպիոնների լիգան». Սամի Խեդիրա

«Յուվենթուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան տրամադրված է օգնել Ջանլուիջի Բուֆֆոնին՝ Իտալիայի հավաքականի ձախողումից հետո հաղթել Չեմպիոնների լիգան:
«Իտալիայի հավաքականի ձախողո՞ւմը: Չեմ կարող ասել, որ ես որախ եմ դրա համար: Ցավալի էր տեսնել լաց լինող Բուֆֆոնին: Ափսոս, որ այդ ձախողումը եղավ Իտալիայի հավաքականի հետ, ցավակցում եմ իմ իտալացի թիմակիցներին:
Երբ հայտնի դարձավ, որ Իտալիան դուրս չի գալիս ԱԱ-2018, ես հաղորդագրություն ուղարկեցի Բուֆֆոնին, բայց խոսքերով այստեղ չես օգնի:
Բուֆֆոնը չի հաղթել միայն Չեմպիոնների լիգան, պետք է օգնել նրան անել դա»,- Խեդիրայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուֆֆոնը հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը