
«Բարսելոնան» ուզում է ձեռք բերել Կրիստիան Էրիքսենին, «Տոտենհեմը» խնդրում է 225 մլն եվրո

Կատալոնացիներին մնում է կամ փոխել տրանսֆերային ռեկորդը, կամ կծել շրթունքները:
«Բարսելոնան» ակտիվորեն հետևում է «Տոտենհեմի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին: «Տոտենհեմի» խաղերի ժամանակ բազմիցս նկատվել է կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը և, ի հակադրություն շշուկների՝ նա հետևել է ոչ թե՝ Հարի Քեյնին և Դելե Ալիին, այլ՝ դանիացուն:
Էրիքսենն ինքը վաղուց երազում է հայտնվել «Բարսելոնայում» և ոչ մի դեպքում չի մերժի կատալոնական ակումբին: Գործարքի համար խոչընդոտը մնում է գինը: Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին դեռ ամռանն ասել է կատալոնացիներին. «Եթե Նեյմարն արժե 222 մլն եվրո, ապա Էրիքսենն արժե 225 մլն եվրո»:
Հոկտեմբերին Լևին Հարի Քեյնին գնահատեց 225 մլն եվրո:
2017-18թթ. մրցաշրջանում Էրիքսենը 15 խաղերում խփել է 4 գոլ և կատարել է 4 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը