Բաժիններ՝

«Բարսելոնան» պրակտիկորեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Գրիզմանի հետ

Կատալոնացիները վարակվել են «Բավարիայից» և հիմա թուլացնում են մրցակիցներին:

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, այնուամենայնիվ, կհեռանա մադրիդյան ակումբից: Ըստ Le10Sport-ի տեղեկության՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ֆրանսիացին կապի մեջ է գտնվել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ, և կողմերը պրակտիկորեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները: Հենց բոլոր մանրամասները հարթվեն, կատալոնացիները կդիմեն «Ատլետիկոյին»:

Օգոստոսին AS-ը հաղորդեց, որ կատալոնացիները տեղյակ են պահել «Ատլետիկոյին» Գրիզմանի նկատմամբ հետաքրքրության մասին, բայց հետաձգել են տրանսֆերը, որպեսզի չթուլացնեն «հնդկացիներին» տրանսֆերների վրա արգելանքի ժամանակ:

2016-17թթ. մրցաշրջանի վերջում Գրիզմանի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», բայց հունիսի սկզբին ֆրանսիացին երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ:

2017-18թթ. մրցաշրջանում Գրիզմանը 13 պաշտոնական խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930