Բաժիններ՝

Ջամպիերո Վենտուրան հեռացվեց Իտալիայի հավաքականից

Բայց չէ՞ որ նա պարտվել էր պաշտոնական ընդամենը երկու խաղում:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան չխնայեց Ջամպիերո Վենտուրային, չնայած այն բանին, որ ըստ նրա կարծիքի՝ Սկուադրա Աձուրան ցուցադրել է վերջին 40 տարիների լավագույն արդյունքը:

Լրագրող Տանկրեդի Պալմերին Թվիթերում հրապարակել է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության լուսանկարը, որի համաձայն՝ Վենտուրան հեռացվել է Իտալիայի հավաքականից:

Վենտուրայի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ՝ պատմության մեջ, և առաջին անգամ՝ վերջին 60 տարում, ձախողեց ԱԱ-ի որակավորման փուլը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վենտուրան չի ցանկանում հրաժարական տալ և պահանջում է 700 հազար եվրո փոխհատուցում:

Վենտուրայի փոխարինող գլխավոր թեկնածուն է համարվում «Միլանի», «Չելսիի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930