Բաժիններ՝

Բրյուսելը Սերբիայից պարտավորեցնող փաստաթղթեր է պահանջում Կոսովոյի վերաբերյալ

Եվրամիությունը Սերբիայից իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր է պահանջում Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ին Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Դուք պետք է նորմալացնեք իրադրությունը, ասում են նրանք, դա կարելի է մեկնաբանել ինչպես կամենաք, բայց դա այն է, ինչին նրանք սպասում են: Դա Կոսովոյի ճանաչումը չէ, դեռ ոչ ոք ուղղակիորեն այդպես չի ասում: Ասում են տողատակում, բայց ոչ ուղղակիորեն, սա այն է, ինչը ես կարող եմ այժմ ձեզ ասել»,- հավելել է Սերբիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս