Բաժիններ՝

Աֆղանստանում ափիոնի կակաչի ցանքատարածությունները հասել են ռեկորդային չափերի. ՄԱԿ

Աֆղանստանում գյուղատնտեսական այն հողերի մակերեսը, որոնք վերածվել են ափիոնի կակաչի ցանքատարածությունների, հասել է ռեկորդային 328 հազար հեկտարի՝ մեկ տարում ավելանալով 63 տոկոսով:

Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի՝ Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ամենամյա զեկույցի տվյալները, որոնք նոյեմբերի 15-ին ներկայացվել են Վիեննայում։

«Ափիոնի կակաչի մշակման այս մակարդակը նոր ռեկորդ է կանոնավոր մոնիթորինգի սկսվելու պահից (1994 թվականին) ի վեր եւ 2014 թվականի նախորդ ռեկորդը գերազանցել է 104 հազար հեկտարով կամ 46 տոկոսով»,-ասված է փաստաթղթում: Հետազոտության համաձայն, անցյալ տարի երկրում ափիոնի արտադրողներին հաջողվել է ոչ միայն իրենց գործունեությունն ընդլայնել որոշ տարածաշրջաններում, այլեւ ընդգրկել երեք նոր տարածաշրջան՝ Սամանղանը, Ղազնին եւ Նուրիստանը:

Այսպիսով, ափիոնի կակաչը գրավում է նաեւ երկրի հյուսիսային շրջանները, որոնք ավանդաբար ավելի քիչ էին ներգրավված դրա արտադրության մեջ: Արդյունքում ափիոնից ազատ են մնացել երկրի միայն 10 տարածաշրջաններ, 24 նահանգներ ներգրավված են արտադրության գործում, ճշտվում է փաստաթղթում: Կակաչի այս տեսակն ամենից ակտիվ աճեցվում է Աֆղանստանի ամենահարավային նահանգում՝ Գիլմենդում, հետեւում է զեկույցից: Այսպես, կակաչի ցանքատարածություններն այնտեղ զբաղեցնում են 144 հազար հեկտար, նրան հաջորդում է Ղանդահարը, որտեղ այն զբաղեցնում է շուրջ 28 հազար հեկտար:

Ընդ որում՝ հետազոտողները ճշտում են, որ ափիոնի արտադրությունը 2017 թվականին կարող է հասնել ինը հազար տոննա թմրանյութերի՝ ափիոնի համարժեքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս